Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Իսկ նախագահները չեն հանդիպում ու չեն հանդիպում

Իսկ նախագահները չեն հանդիպում ու չեն հանդիպում
28.01.2013 | 21:25

Հունվարի 28-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Իեն Քելլին (ԱՄՆ) հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ և քննարկել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին ուղղված աշխատանքային առաջարկները, որ 2012-ի հոկտեմբերին համանախագահները ներկայացրել էին հակամարտության կողմերին: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Ստեփանակերտի օդանավակայանից քաղաքացիական չվերթների կայացման հարցը` համանախագահները վերահաստատել են 2011-ի ապրիլի 14-ի և 2012-ի հուլիսի 13-ի իրենց հայտարարությունները: Հանդիպման ընթացքում կարևորվել է վստահության ձևավորումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը հակամարտության կարգավորման հարցում և բանակցային գործընթացում: Առաջիկայում կողմերը նույն ձևաչափով նորից կհանդիպեն:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2210

Մեկնաբանություններ